top of page

Իրանի Իսլամական Հանրապետության առաջին նախագահը մահացել է

Oct 9, 2021
1 min read


Փարիզի հիվանդանոցում 88 տարեկանում մահացել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջին նախագահ Աբոլհասան Բանիսադրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է Fars գործակալությունը՝ չհստակեցնելով մահվան պատճառը:


Բանիսադրը նախագահ էր ընտրվել 1980 թվականի հունվարի 25-ին՝ ստանալով ձայների 76.5 տոկոսը: 1980 թվականի իրան-իրաքյան պատերազմի պատճառով Հոմեյնին մեղադրել էր նրան երկիրը ու ռազմական գործողությունները ղեկավարելու կարողություններ չունենալու մեջ՝ զրկելով գլխավոր հրամանատարի լիազորություններից: 1981 թվականի հունիսին խորհրդարանը Բանդիսարին անվստահություն էր հայտնել «իսլամական հոգևորականության դեմ գործունեության համար», ինչից հետո Հոմեյնին նրան ազատել էր նախագահի պաշտոնից: Դրանից հետո Աբոլհասան Բանիսադրը մի խումբ այլ քաղաքական գործիչների հետ լքել էր երկիրը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page