Search
Իրանում ջրհեղեղի զոհ է դարձել 8 մարդ
- Aug 4, 2021
- 1 min read

Իրանի երեք շրջանում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով մահացել է 8 մարդ, ևս 2-ը անհետ կորել են, որոնց որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Այս մասին տեղեկացնում է Իրանում Կարմիր մահիկի պաշտոնական ներկայացուցիչը, գորւմ է РИА Новости-ն:
Ընդհանուր առմամբ՝ հաջողվել է փրկել 978 մարդու, որոնցից երեքը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են հիվանդանոց:
Իրանում հեղեղումները շարունակվում են արդեն մեկ շաբաթ:
Comments