top of page

Իրանը պարտավոր չէ երկարաձգել ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնագիրը. ԻԻՀ պաշտոնյա

Jun 26, 2021
1 min read

Իրանական կողմը պարտավոր չէ երկարաձգել ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնագիրը և պատասխանատվություն է կրում միայն այն հարցերի համար, որոնք կապ ունեն Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի հետ, հայտարարել է միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ Աբադին:

«ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնագրի երկարաձգելը կամ չերկարաձգելը որևէ առնչություն չունի Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով Իրանի ստանձնած պարտավորություններհետ: Այդ համաձայնագրի պարտադիր բնույթի չի կրում»,- ասել է իրանցի պաշտոնյան:


Ըստ նրա՝ այն, ինչ պետք է կատարի Իրանը, հստակ սահմանված է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով, դրանից զատ Իրանը պարտավոր չէ ոչինչ անել՝ ոչ ավելի, ոչ պակաս:


Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել էր, որ Թեհրանը պետք է անմիջապես պատասխանի միջուկային օբյեկտների վերահսկողության մասին տեխնիկական պայմանավորվածությունը երկարաձգելու վերաբերյալ, որի ընթացիկ ժամկետն ավարտվել է հունիսի 24-ին:


Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն այս տարվա մայիսի վերջին համաձայնության էին հասել միջուկային օբյեկտների տեխնիկական վերահսկման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը երեք ամիս երկարաձգելու վերաբերյալ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page