top of page

Իրանը թույլ կտա ՄԱԳԱՏԷ-ին հասանելիություն ունենալ միջուկային օբյեկտների տեսախցիկներին

Sep 13, 2021
1 min read

Իրանը դարձյալ թույլ կտա ՄԱԳԱՏԷ-ին միջուկային օբյեկտների տեսախցիկներին հասանելիություն ունենալ. այդ մասին հաղորդում է RBC-ն՝ հղում անելով Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ էսլամիի հայտարարությանը:

«Համաձայնեցված է, որ ՄԱԳԱՏէ-ի տեխնիկական խումբը կժամանի Իրան, որպեսզի իրականացնի անհրաժեշտ աշխատանքները տեսախցկիների հետ: Մենք պայմանավորվել ենք, որ ՄԱԳԱՏէ-ի գործադիր տնօրենն առաջիկայում կայցելի Թեհրան և կանցկացնի բանակցություններ իշխանությունների հետ», - հայտնել է էսլամին:

Նա նշել է, որ Թեհրանը հատուկ նշանակություն է տալիս Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև վստահության ամրապնդմանը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page