top of page

Իրանը զրկվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկելու իրավունքից

Jun 3, 2021
1 min read

Իրանը և Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը զրկվել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկելու իրավունքից՝ կազմակերպության հանդեպ չվճարված պարտքերի պատճառով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի նամակին՝ ուղղված ԳԱ նախագահ Վոլկան Բոզկիրին:


Նշվում է, որ 19-րդ հոդվածի համաձայն, ՄԱԿ-ի անդամը, որն իր ներդրումները վճարելու հարցում պարտք է ունենում, իրավունք չունի քվեարկելու Գլխավոր ասամբլեայում «եթե նրա պարտքի չափը հավասար է կամ գերազանցում է նախորդ երկու լրիվ տարիներին վճարման ենթակա ներդրումների չափին»:


Այնուամենայնիվ, Գլխավոր ասամբլեան կարող է թույլ տալ, որ անդամ երկիրը քվեարկի, եթե ընդունի, որ վճարման հետաձգումը պայմանավորված է տվյալ պետության վերահսկողությունից դուրս գտնվող հանգամանքներով:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page