top of page

Իրանի Գերագույն դատարանի ղեկավարը մտադիր է մասնակցել նախագահական ընտրություններին. «ՏԱՍՍ»

May 15, 2021
1 min read

Իրանի Գերագույն դատարանի ղեկավար Էբրահիմ Ռաիսին մտադիր է մասնակցել նախագահական մրցավազքին եւ արդեն հայտ է ներկայացրել իր թեկնածությունը գրանցելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:


Երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում նա խոստացել է «ժողովրդական կառավարություն ստեղծել` հանուն ուժեղ Իրանի», ինչպես նաեւ պայքարել կոռուպցիայի, աղքատության դեմ, պաշտպանել քաղաքացիների իրավունքները եւ ձգտել վերացնել պատժամիջոցները:


Օրենքի համաձայն՝ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթեր ներկայացրած անձանց թեկնածությունները պետք է հաստատվեն Իրանի Սահմանադրության պահապան խորհրդի կողմից 5-10 օրվա ընթացքում: Խորհրդի կողմից ընդունված թեկնածուները հայտնի կդառնան մայիսի 26-27-ը:


Իրանում նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 18-ին: Գործող նախագահը՝ Հասան Ռոհանին, չի կարող մասնակցել ընտրարշավին, քանի որ պաշտոնավարում է երկրորդ ժամկետն անընդմեջ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page