Իրանի նախագահական ընտրությունների 592 թեկնածուներից մասնակցելու թույլտվություն են ստացել յոթը
May 25, 2021
1 min read

Իրանի Պահապանների խորհուրդը որոշեց նախագահական ընտրություններին առաջադրված 592 թեկնածուներից ընդամենը յոթին թույլատրել մասնակցելու ընտրությանը։ Ներքին գործերի նախարարությունն այսօր հրապարակել է նրանց անունները և ազդարարել հունիսի 18-ին կայանելիք ընտրությունների քարոզարշավի մեկնարկը։
Ընտրություններին մասնակցելու թույլտվություն ստացած յոթ թեկնածուների թվում է Իրանի արդարադատության համակարգի ղեկավար, կրոնական կոշտ հայացքների տեր Իբրահիմ Ռայիսին, ով սերտ կապեր ունի երկրի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի հետ։
Պահապանների խորհուրդը իր որոշումները չի պարզաբանում։























Comments