top of page

Իրանի և ՌԴ ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Oct 15, 2021
1 min read

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել ռուս պաշտոնակցի հետ՝ քննարկելով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին առնչվող հարցերը:


Ինչպես փոխանցում է Մեհր գործակալությունը, նախարարները հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Եվրամիության միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման ֆոնին և քննարկել են իրենց դիրքորոշումները ստեղծված իրավիճակում:


Աբդոլլահիանն ընդգծել է, որ բանակցությունները դրական մթնոլորտում են վերսկսվել և երկու կողմն էլ բավարարություն և պատրաստակամություն է հայտնել շարունակելու երկխոսությունը:


«Մեր ներկայիս բանակցությունները Վիեննայում կենտրոնանում են ընթացիկ խնդիրների պրակտիկ լուծումներ գտնելու վրա, որոնք ի հայտ են եկել անօրինական պատժամիջոցները արդյունավետորեն վերացնելու հարցում Վաշինգտոնի միակողմանի դիրքորոշման պատճառով», - ասել է իրանցի նախարարը:


ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ևս ողջունել է բանակցությունների վերսկսումը՝ նշելով, որ գերատեսչության իր գործընկերներին հրահանգել է խորհրդակցություններ անցկացնել իրանցի պաշտոնակիցների հետ իրանական միջուկային գործարքին առնվող հարցերով:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page