Իրանի ԶՈՒ ԳՇ պետը Շոյգուի հրավերով կայցելի ՌԴ
Oct 16, 2021
1 min read

Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաքերին կայցելի Ռուսաստան. այդ մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպանատան ռազմական կցորդ Ռեզա Խոսրավի Մոկադդամը: «Բաքերին՝ գլխավորելով բարձրաստիճան ռազմական պատվիրակությունը, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով այցով կմեկնի Ռուսաստան», - ասել է Մոկադդամին: Նրա խոսքով՝ Գլխավոր շտաբի պետը ռուս պաշտոնյաների հետ կքննարկի ռազմական ոլորտում երկրների համագործակցությունը, ահաբեկչության դեմ պայքարը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր:























Comments