top of page

Հարևան երկրների սահմանների փոփոխությունն Իրանի կարմիր գիծն է. Իրանի խորհրդարան

Oct 4, 2021
1 min read

Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի անդամները համատեղ հայտարարություն են տարածել, որով իրենց աջակցությունն են հայտնում երկրի հյուսիս -արևմտյան սահմանին «Ֆաթեհան Խեյբար» զորավարժությունների անցկացմանը. այդ մասին գրում է ISNA գործակալությունը։


«Տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն և հարևան երկրների սահմանների փոփոխություն Իրանի Իսլամական Հանրապետության կարմիր գիծն է, և մենք հետ չենք կանգնի օտարերկրացիների որևէ գործողության պատասխանելուց: Մենք նաև չենք հանդուրժի սիոնիստական շարժումների համար որևէ երկրի տարածքի կրճատումը»,- ասվում է հայտարարության մեջ՝ հավելելով, որ Արաքսի ափին ընթացող զորավարժությունները տարածաշրջանում խաղաղության և հեղինակության մասին ուղերձ է և նախազգուշացում՝ սիոնիստական ռեժիմին:


Պատգամավորները նշում են, որ աջակցելով Խեյբար խաղաղ զորավարժություններին՝ միաժամանակ կոչ են անում արտաքին գործերի նախարարությանը նախազգուշացում տալ Կովկասի գործող կառավարություններին:


Հիշեցնենք, որ այսօր աշխատանքային այցով Իրանում է գտնվում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page