Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կհանդիպեն Թեհրանում
Sep 23, 2021
1 min read

Թեհրանում բանակցություններ վարելու նպատակով կհանդիպեն Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները: Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Իրանական «Թասնիմ» գործակալության տվյալներով՝ հանդիպման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Նյու Յորքում այս շաբաթ տեղի ունեցող Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացած՝ Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների բանակցությունների ժամանակ. փոխանցել է interfax-ը:























Comments