top of page

Ադրբեջանը և Իրանը զարգացնում են տնտեսական կապերը

Apr 30, 2021
1 min read

Իրանի հյուսիսարեւմտյան Արդեբիլի նահանգում նոր ազատ առեւտրի գոտի է ստեղծվում` Ադրբեջանի հետ տնտեսական կապերը խորացնելու համար: Այս մասին հայտարարել է Արդեբիլի նահանգապետ Աքբար Բահմանջուն, նշելով, որ նոր ստեղծվող ազատ առեւտրի գոտին նպաստելու է Ադրբեջանի եւ Իրանի տնտեսությունների զարգացմանը:


Trend-ի փոխանցմամբ` Իրանի պառլամենտն ու կառավարությունը արդեն որոշում կայացրել են նոր ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին:


Նահանգապետ Բահմանջուն կարեւորել է հատկապես նահանգի հյուսիսում երկաթուղային տերմինալի առկայությունը, որը, ըստ նրա հավելյալ խթան կդառնա երկու երկրների տնտեսական կապերի խորացման գործում: Նշենք, որ անցյալ տարի իրանա-ադրբեջանական առեւտրաշրջանառության յոթանասուն տոկոսն իրականացվել է Արդեբիլի նահանգի վրայով, Բիլյասուվարի անցակետով` կազմելով ավելի քան քառորդ միլիարդ դոլար:


Նյութի աղբյուրը՝ Հրապարակ



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page