Search
Իրանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության վերականգնմանը
- Jul 29, 2021
- 1 min read

Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերականգնմանն աջակցելու Թեհրանի պատրաստակամության մասին:
Ինչպես տեղեկացնում է իրանական Irna գործակալությունը, Խաթիբզադեն մտահոգություն է հայտնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև սահմանային հակամարտությունների շարունակման կապակցությամբ ՝ երկու կողմերին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել:
Կոչ անելով երկու կողմերին հարգել միջազգայնորեն ճանաչված սահմանները՝ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար:
Comments