top of page

Իրանը փաստացի թաղում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» տնտեսական նպատակահարմարությունը. Աբովյան

  • Oct 8, 2021
  • 1 min read


ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Տարածաշրջանային մեծ խաղը շարունակվում է։


Թուրքիան և Իրանը փակել են իրար առջև բեռնատար մեքենաների տրանզիտը։

Իրանը հասցրել է հակաադրբեջանական քարոզչությունը ամենաբարձր մակարդակի և շարունակում է զորք կուտակել Ադրբեջանի հետ սահմանամերձ գոտիներում։

Պակիստանը և Թուրքիան իր հերթին զորք են տեղակայում Իրանի հետ սահմանամերձ գոտիներում։


Ադրբեջանում ըստ անգլիական մամուլի հայտնվել են իսրաձելական գերժամանակակից կործանիչներ՝ «F 35», որոնք կարող են հարվածել իրանական միջուկային ենթակառուցվածքներին։

Թուրքերը և ադրբեջանցիները անցկացնում են շտապ զորավարժություններ՝ Նախիջևանում։


Միայն վերջին երկու օրվա ընթացքում Բաքու են ժամանել 8 իսրայելական ռազմական բեռներ փոխադրող ծանր ինքնաթիռներ։


Իսրայելական քաղաքական վերնախավը "դուխ" է տալիս Ադրբեջանին տարբեր հանրային հարթակներում, որ վերջինս չվախենա Իրանի հետ բախումից։

Ադրբեջանը սկել է իր տարածքում իրանամետ շրջանակների ներկայացուցիչների զանգվածային ձերբակալություններ։


Ռուսաստանը տարածաշրջանում իրանական ռազմա֊դիվանագիտական տեղաշարժին վերաբերվում է շատ պոզիտիվ՝ "նեյտրալիտետով"։

Ամերիկացիները բնավ չեն շտապում "դատապարտել" Իրանին, ինչը նյարդայինացնում է ադրբեջանական վերնախավին։

Իրանը փաստացի թաղում է այսպես կոչված "Զանգեզուրի միջանցքի" տնտեսական նպատակահարմարությունը, առաջարկելով և ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՎ՝ Հարավ֊Հյուսիս նախգիծը։

Չինաստանը ուշադիր հետևում է, սակայն կարծես թե չունի էական առարկություններ իրանական ակտիվության հետ կապված։ Տարածաշրջանային մեծ խաղի այս հատվածը առայժմ հեռու է հանգուցալուծումից։ Եվ միայն Հայաստանի գերխաղաղասեր, սուպերարհեստավարժ, պողպատե և միաժամանակ թավշյա իշխանությունները, ոչ հավես ունեն, ոչ էլ հետաքրքվում են, թե տարածաշրջանային ինչ "ղումար" է ընդանում մեր սուվերեն տարածքների համար։

Լուրջ եմ ասում, ՀՀ-ի "հպարտ" իշխանությունները խորապեա թքած ունեն իրավիճակին պատշաճ և համահունչ արձագանքելու վրա, քանզի ըստ իրենց գույություն ունի երկու "պողպատե" հանգամանք։


1. Իրենցից արդեն ոչ մի բան կախված չէ, բոլոր առումներով։ 2. Միեւնույն է ինչ ուզում է լինի, մեղավոր են հռչակվելու "սևերը", ‘’նախկինները", "դավադիր ուժերը", մի խոսքով շուրջ բոլորը՝ բացի իրենցից։

Չե՞ք հավատում…

հարցրեք յուրաքանչյուր "հպարտ քաղաքացու", նա ձեզ ամբողջ "ճշմարտությունը" մի անգամից կպատմի»։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page