top of page

Իրանի ազգային անվտանգությունը սկսվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունից․ վերլուծություն

Aug 5, 2021
1 min read


ՀՀ-ում Իրանի դեսպանն ու ռազմական կցորդը այցելել են Գեղարքունիքի մարզ: Իրանը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները թուրքական գործոնի ուժեղացումն ու թուրք-արևմտյան կոալիցիայի ակտիվությունն իր սահմանների երկայնքով՝մարտահրավեր է Իրանի համար:


Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքում թուրք-ադրբեջանական տանդեմի դիրքերը Հարավային Կովկասում ավելի ուժեղացան՝Ադրբեջանն այսօր դե-ֆակտո գտնվում է թուրք-բրիտանա-իսրայելական հսկողության տակ: Ադրբեջանական բանակը պատրաստում են թուրք և իսրայելցի մասնագետները, իսկ նավթագազային ռեսուրսների վրա հսկողություն է սահմանել Մեծ Բրիտանիան՝ «Բրիթիշ Փեթրոլիումը»:


Այս պայմաններում Իրանի համար կարևոր է ունենալ ապահով սահման Արաքսի երկայնքով։ Իրանի հյուսիսում բնակվում են մի քանի տասնյակ միլիոն ադրբեջանցիներ, ովքեր Անկարայի և Բաքվի դրդմամբ կարող են սկսել անջատողական շարժում Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ միավորվելու համար:


Իրանի մասնատումն էթնիկ-կրոնական սահմաններով բխում է Արևմուտքի և Իսրայելի շահերից, որոնց համար մեծ նավթագազային ռեսուրսներով, հզոր բանակով և 80 միլիոն բնակչությամբ Իրանն իսկական գլխացավանք է և գեոպոլիտիկ ազդեցիկ հակառակորդ Մեծ Մերձավոր Արևելքում:


Պաշտոնական Թեհրանը հետպատերազմական շրջանում մի քանի անգամ զգուշացրել է Անկարային և Բաքվին, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն Իրանի համար կարմիր գիծ է: Իրանը նաև մեսիջ է հղում Հայաստանին, որ իրանական ռազմաքաղաքական և տնտեսական աջակցությունը չի ուշանա, եթե թուրք-ադրբեջանական տանդեմը ռազմական ագրեսիա ձեռնարկի Հայաստանի դեմ:


Հարավային Կովկասում կայունությունն ու խաղաղությունը բխում է Իրանի երկարաժամկետ գեոպոլիտիկ շահերից, սակայն «Մեծ Թուրան»-ի ստեղծման գաղափարն իրանական պետականության համար թիվ մեկ սպառնալիքն է: Հայ-իրանական ռազմաքաղաքական, տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ կապերը պետք է խորանան՝ ի հակակշիռ թուրք-ադրբեջանական տանդեմի:


Վերլուծությունը՝ Արտյոմ Բալասանովի

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page