top of page

Ապտակել են Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի ղեկավարին (տեսանյութ)

  • Oct 24, 2021
  • 1 min read

ree

Իրանի հյուսիս-արևմտյան նահանգի նոր նահանգապետը դեմքին ապտակ է ստացել զայրացած տղամարդուց՝ իր երդմնակալության արարողության ժամանակ, գրում է The Guardian-ը:


Արևելյան Ադրբեջան նահանգում պաշտոնյայի վրա հարձակման դրդապատճառը դեռևս պարզ չէ: Ըստ վարկածներից մեկի՝ պատճառն անձնական է:


Աղբյուրը մանրամասնում է, որ նոր նահանգապետ Աբեդին Խորրամը, նահանգային մայրաքաղաք Թավրիզի ամբիոն էր բարձրացել, երբ տղամարդը քայլելով բարձրացել է բեմ և անմիջապես ապտակել պաշտոնյային: Վայրկյաններ անց անվտանգության ծառայության աշխատակիցները հարձակվողին քարշ են տվել մի կողմ:


Րոպեներ անց նահանգապետը բեմ է վերադարձել՝ ելույթը շարունակելու համար:


Չնայած Խորրամն ասել է, որ չի ճանաչում այդ մարդուն, սակայն պետական IRNA լրատվական գործակալությունը հետագայում գրել է, որ հարձակվողը եղել է ԻՀՊԿ «Աշուրա» կորպուսի անդամ, որը վերահսկում էր Խորրամը: IRNA-ն հարձակումը որակել է որպես «անձնական պատճառներով»՝ առանց մանրամասնելու:


Հայտնի է, որ նոր նահանգապետը ժամանակին ծառայում էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում և, ըստ տեղեկությունների, ժամանակին առևանգվել էր Սիրիայում ապստամբների կողմից:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page