Հայ-իրանական դաշնակցային կապերը՝ Մեծ Թուրանը զսպող գործոն․վերլուծական
- Jun 25, 2021
- 1 min read

Հայաստան-Իրան ռազմավարական դաշինքը Հարավային Կովկասում գեոպոլիտիկ բալանսի առումով ունի կարևոր նշանակություն: Հայաստանի համար Իրանի հետ կապերը առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային կենսական նշանակության են՝ այլընտրանք հանդիսանալով Վրաստանով դեպի Ռուսաստան ճանապարհին: Իրանում հայ համայնքը միշտ իր ուրույն տեղն է ունեցել Իսլամական Հանրապետության կյանքում հայ համայնքը ներկայացված է խորհրդարանում, հայկական եկեղեցիները, մշակութային ժառանգությունը գտնվում են պետության պաշտպանության ներքո:
Իրանի 80 միլիոնանոց շուկան շանս է հայկական տնտեսության զարգացման համար արտահանման խթանման առումով: Իրանի տարածքով հայկական ապրանքները կարող են դուրս գալ Պարսից ծոց, Կասպից ծովով՝ Ռուսաստան և Կենտրոնական Ասիա, ինչպես նաև արաբական աշխարհ:
Իրանի համար Հայաստանը բարեկամ, դաշնակից երկիր է Հայաստանը Մեծ Թուրան կառուցելու ճանապարհին գլխավոր «խոչընդոտներից» է: Մեծ Թուրանի ծրագիրը թուրք-ադրբեջանական տանդեմի միավորումը, սպառնալիք է Իրանի ազգային անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը: Անկարայում և Բաքվում հնչում են նկրտումներ Իրանական Ադրբեջանի կամ Իրանի հյուսիսային շրջանների նկատմամբ: Այս առումով, Հայաստանի կայունությունը, տարածքային ամբողջականությունն ու հզոր հայոց բանակի առկայությունն՝ Իրանի գեոպոլիտիկ շահերից է բխում: Իրանը Հայաստանի տարածքով հնարավորություն ունի Հյուսիս-Հարավ միջանցքով դուրս գալ Վրաստան, Սև ծով և Ռուսաստան:
Հայ-իրանական հարաբերությունները պետք է զարգանան՝ հիմքում ունենալով ռազմաքաղաքական ընդհանուր շահերն ու տնտեսական բազմաթիվ ծրագրեր՝ էներգետիկ, տրանսպորտային, ներդրումային:
Իրանի համար ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է, ինչի մասին պաշտոնական Թեհրանը բազմիցս հայտարարել է հատկապես 44-օրյա պատերազմից հետո:
Իրանի տարածքային ամբողջականությունն էլ իր հերթին ունի կենսական նշանակություն Հայաստանի համար Հայաստանի հարավում Մեծ Ադրբեջանի ստեղծումը՝ Ադրբեջանի Հանրապետության և Իրանական Ադրբեջանի միավորումը՝հայկական պետականության անկման կարող է հանգեցնել:
Վերլուծությունը՝ Արտյոմ Բալասանովի


























Comments