«Իրանը մշտապես պնդում է, որ պետք է հարգել տարածքային ամբողջականությունը». Մոհամմադ Ջավադ Զարիֆ
- May 27, 2021
- 1 min read

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Ադրբեջան և Հայաստան կատարած այցի վերաբերյալ գրառում է կատարել Թվիթերի իր էջում՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական լարվածությանը:
«Ադրբեջանում և Հայաստանում անցկացվել են բուռն քննարկումներ երկկողմ հարաբերությունների և վերջին լարվածությունների թեմայով: Իրանը մշտապես պնդում է, որ պետք է հարգել տարածքային ամբողջականությունը: Մենք ողջունում ենք երկու կողմերի ղեկավարների՝ արժանապատիվ փոխադարձ պայմանավորվածություն ձեռք բերելու պատրաստակամությունը: Տարածաշրջանային համագործակցության հսկայական հնարավորություններ կան»,- գրառման մեջ նշել է Իրանի արտգործնախարարը:


























Comments