top of page

Մենք հայտարարել ենք՝ Ադրբեջանի սահմանների փոփոխությունն անընդունելի է. Իրանի ԱԳ նախարար

  • Oct 3, 2021
  • 1 min read

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ Իրանը չի ընդունում սահմանների փոփոխություն:


«Մենք շատ բծախնդիր ենք աշխարհաքաղաքական հարցերում, և մենք ուղղակիորեն հայտարարել ենք Ադրբեջանի Հանրապետությանը, որ սահմանների փոփոխությունն անընդունելի է:


Այս շարժումների հետևում կանգնած են սիոնիստները, իսկ մենք փորձում ենք, որ Ադրբեջանին ծուղակի մեջ չգցեն»,- ասել է Աբդոլահիանը:


Նա նաև նշել է, որ Ադրբեջանի հետ սահմանին Իրանի զորավարժություններն ուղերձ են ահաբեկիչներին:


«Մենք Բաքվին հայտնել ենք, որ երբեք չենք հանդուրժի սիոնիստական ​​կեղծ ռեժիմի տարրերի առկայությունը մեր սահմանների մոտ: Այդ երկրում սիոնիստների ու ահաբեկիչների միջամտությունը մեզ համար ակնհայտ է, և մեր զորավարժություններն ուղերձ էին նրանց»,- ասել է իրանցի նախարարը:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page