top of page

Տարածաշրջանի նոր իրողություններն անհրաժեշտ են դարձրել կապերի խորացումը․ Իրանի նախագահի ուղերձը

Sep 21, 2021
1 min read


Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսին: Այդ մասին հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը:


Իրանի նախագահը, մասնավորապես, ընդգծել է, որ Հայաստանի հետ կապերը մշտապես եղել են փոխշահավետ և տարիների ընթացքում բարելավել են իրենց որակը:


Ռաիսին արձանագրել է, որ երկու երկրների մեծաթիվ կարողություններն, ինչպես նաև՝ տարածաշրջանում ու միջազգային հարթակներում առկա նոր իրողություններն անհրաժեշտ են դարձրել կապերի խորացումը, նախկին համաձայնագրերի կյանքի կոչումը և համագործակցության նոր ոլորտների բացահայտումը:


Նա նաև հույս է հայտնել, որ Հայաստանի և Իրանի միջև բարիդրացիական հարաբերությունները կընդլայնվեն երկկողմ ու միջազգային մակարդակներում՝ ի շահ երկու երկրների:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page