top of page

Հարևան երկրների սահմանների փոփոխությունը Իրանի կարմիր գիծն է․ Իրանի խորհրդարանի պատգամավորներ

  • Oct 3, 2021
  • 1 min read

ree

Իրանի խորհրդարանի պատգամավորները համատեղ հայտարարություն են տարածել՝ աջակցություն հայտնելով երկրի հյուսիս-արևմտյան շրջաններում բանակի զորավարժությանը։


«Տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն, հարևան երկրների սահմանների փոփոխությունը Իրանի կարմիր գիծն է, և մենք օտարների գործողություններին պատասխանելիս չենք հապաղելու։ Միաժամանակ չենք հանդուրժելու, որ որևէ երկրի տարածք սիոնիստական ռեժիմի գործունեությանը ծառայի։ Արաքսի երկայնքով «Խայբարը նվաճողները» զորավարժության անցկացումը հզորության ու խաղաղության ուղերձ է և նախազգուշացում է սիոնիստական ռեժիմին։


Մեր հարևան երկրների, այդ թվում՝ եղբայրական Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները վաղեմի են ու կանգուն։ Թշնամիների հրահրումները չեն քակտելու այդ միասնությունն ու եղբայրությունը։ Իրանը բազմիցս ապացուցել է հարևան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ եղբայրությունն ու բարիդրացիականությունը։ Ոմանց պառակտիչ հայտարարությունները դեմ են բարիդրացիականության սկզբունքներին և ակնկալվում է, որ Ադրբեջանը հնարավորինս շուտ կպայքարի նման հայտարարությունների ու վարքագծի դեմ։


Մենք՝ Իրանի խորհրդարանի պատգամավորները, աջակցություն հայտնելով մեր բանակի զորավարժությանը, ԱԳՆ-ից ցանկանում ենք, որ պատգամավորների նախազգուշացումը փոխանցեն Կովկասում դերակատար կառավարություններին»։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page