top of page

«Իրանն իր ազգային անվտանգությանն առնչվող հարցերում փոխզիջումների չի գնա ոչ մեկի հետ». ԱԳՆ

  • Nov 1, 2021
  • 1 min read


Իրանի ԱԳՆ խոսնակ Սաեդ Ղաթիբզադեն, հանդես գալով ամենշաբաթյա ճեպազրույցով, պատասխանել է մի շարք հարցերի՝ շեշտելով, որ Իրանն իր ազգային անվտանգության հարցերի շուրջ զիջումների չի գնալու ոչ ոքի հետ:

«Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ այԴ մասին խոսելով՝ պաշտոնյան հավելել է, որ «սիոնիստական ռեժիմը քաջատեղյակ է Իրանի հնարավորություններին»:


Անդրադառնալով իրանական միջուկային կառույցների դեմ ռազմական գործողություններին Իսրայելի կողմից հատկացվող 1.5 մլրդ դոլարին՝ Ղաթիբզադեն նշել է. «Այս ռեժիմի էությունը ճգնաժամ և անկայունություն ստեղծելն է»:


«Սիոնիստական ռեժիմը քաջատեղյակ է Իրանի հնարավորություններին և իր ազգային անվտանգությունը պաշտպանելու կամքին: Իրանն իր ազգային անվտանգությանն առնչվող հարցերում փոխզիջումների չի գնա ոչ մեկի հետ»,- հավելել է դիվանագետը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page