Համաներում է շնորհվել ավելի քան 5000 բանտարկյալի Իրանում
Jun 26, 2021
1 min read

Իրանի հոգևոր առաջնորդ ալաթոլլահ Ալի Խամենեին հաստատել է ավելի քան 5 հազար իրանցի բանտարկյալներին համաներում շնորհելու առաջարկը՝ փոխանցում է Tasnim լրատվական գործակալությունը:
Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի համաձայնությամբ կներվի 5156 բանտարկյալ, կամ կմեղմացվի նրանց դատավճիռը:
Իրանում համաներում շնորհելու որոշումը կայացվել է շիաների ութերորդ իմամի տարեդարձի կապակցությամբ:























Comments