top of page

Իրանը դադարեցնում է գազի մատակարարումը Թուրքիա

Jan 19, 2022
1 min read


Իրանը մինչև ընթացիկ տարվա հունվարի վերջը կդադարեցնի բնական գազի մատակարարումը Թուրքիա: Այդ մասին հունվարի 19-ին հայտնել է թուրքական Botas գազատրանսպորտային օպերատորը, փոխանցում է regnum.ru-ն:

Նշվում է, որ գազի մատակարարման դադարեցումը տեղի կունենա տեխնիկական պատճառներով։

Իրանի ազգային գազային ընկերությունը թուրքական կողմին ծանուցել է, որ ֆորսմաժորային տեխնիկական հանգամանքների պատճառով հունվարի 20-ից 10 օր գազամատակարարումը չի կարող իրականացվել։

Միաժամանակ, Botas-ում նշում են, որ արդեն հունվարի 17-ին Իրանից գազի մատակարարումը կրճատվել է մինչեւ օրական պայմանագրային ծավալի 30 տոկոսը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page