top of page

Իրանի հարավում սկսվել են զորավարժություններ

  • Nov 7, 2021
  • 1 min read

ree

«Զոլֆագար 1400» անվանման ներքո կիրակի մեկնարկել են Իրանի բանակի զորավարժությոնները հորմոզգան, Սիստան և Բելուջիստան նահանգներում, Մակրանյան ափում և Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասերում, հաղորդում է IRNA-ն:


Զորավարժություններին մասնակցում են Ռազմածովային, ՀՕՊ, Ռազմաօդային ստորաբաժանումներն ու Իրանի Ցամաքային զորքերը:


Հաջողությամբ իրագործվել են այնպիսի նպատակներ, ինչպես ռադիոէլեկտրոնային, ազդանշանային և հակաէլեկտրոնային տեղեկատվության հավաքագրումը՝ կիրառելով դիտարկման համակարգեր և նավիգացնելով տակտիկական և առափնյա ստորաբաժանումներին տարատեսակ իրանյան հետախուզական ԱԹՍ-ներով՝ ինչպես Աբաբիլ 3-ը, Յասիր 3-ը, Սադեգը, Մոխաջեր 4-ն ու Սիմորգը և հետախուզական ինքնաթիռները՝ ներառյալ P3F-ը, RF4-ն ու Boeing 707-ը, հայտարարել է զորավարժությունների մամուլի ծառայության ղեկավար ծովակալ Մահմուդ Մուսավին:


Ծովակալ Մուսավին հայտարարել է, որ Արևմտյան Ասիայում անվտանգության հաստատումը կատարվում է տարածաշրջանի պետությունների գործնական քայլի միասնության շնորհիվ:


Զորավարժությունների ուղերձն է խաղաղություն և բարեկամություն հաստատելու պատրաստակամությունը սեփական հնարավորությունների միջոցով:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page