top of page

ԱՄՆ-ը մինչև տարեվերջ կավարտի ռազմական առաքելությունն Իրաքում

Jul 27, 2021
1 min read

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ-Քազիմին պատրաստվում են հայտարարել երկկողմ պայմանավորվածության մասին, որի համաձայն ԱՄՆ ռազմական առաքելությունն Իրաքում կավարտվի մինչև 2021 թվականի վերջը, այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Բայդենի վարչակազմի աղբյուրը:


Հուլիսի 26-ին Սպիտակ տանն ամերիկացի առաջնորդը կհանդիպի Իրաքի վարչապետի հետ:


2020-ի հունվարի 5-ին Իրաքի խորհրդարանը բանաձև ընդունեց՝ պահանջելով բոլոր արտաքին ուժերի դուրսբերումը երկրից: Ապրիլին ալ-Քազիմին հայտարարեց, որ ազգային բանակի և անվտանգության ուժերի մարտական ​​պատրաստության բարձր մակարդակը, ինչպես նաև ահաբեկիչների դեմ պայքարում հաջողությունները թույլ կտան երկրից դուրս բերել օտարերկրյա ռազմական կոնտինգենտի մինչև 60%-ը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page