Search
Ինչու՞ է Իրանը դադարեցնում Իրաք և Աֆղանստան էլեկտրաեներգիայի արտահանումը
- Aug 10, 2021
- 1 min read

Իրանական կողմը դադարեցնում է էլեկտրաէներգիայի արտահանումն Իրաք դրա դեֆիցիտի պատճառով: Այդ մասին հայտնել է Իրանի էլեկտրաբաշխիչ ընկերության գործադիր տնօրեն Մոստաֆա Ռաջաբի Մաշհադին: Ռաջաբի Մաշհադին նաև տեղեկացրել է Աֆղանստան արտահանության կրճատման մասին: «Այսօր առկա պայմանագին համապատասխան մենք Աֆղանստանին ենք մատակարարել 13 մեգավատ էլեկտրաէներգիա, մինչդեռ անցյալ շաբաթ այդ ցուցանիշը կազմել է 100 մեգավատ»,- հավելել է նա: Իրանում էլեկտրամատակարարման իրավիճակն այս ամռանը սրվել է և հանգեցրել լույսի կանոնավոր անջատման ամբողջ երկրում:
Խնդիրը մի քանի անգամ բողոքի ակցիաների Է հանգեցրել քաղաքներում: Իրանի իշխանությունները ձգտում են կրճատել էլեկտրաէներգիայի սպառման մակարդակը՝ դիմելով դրա մատակարարման սահմանափակման այն պետական հիմնարկություններին:
תגובות