top of page

Իրաքում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել ընտրությունների արդյունքների դեմ

Oct 18, 2021
1 min read

Հոկտեմբերի 17-ին Իրաքի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվել խորհրդարանական ընտրությունների կեղծման դեմ. փոխանցում է ТАСС-ը:


Գրեթե բոլոր քաղաքներում ցուցարարները փակել են մայրուղիները և այրել անվադողեր: Իրաքի մայրաքաղաք Բաղդադի կենտրոնում հավաքվել են հարյուրավոր մարդիկ։


Ցուցարարներին են միացել այն կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր համաձայն չեն երկրի ընտրական հանձնաժողովի հայտարարած ընտրությունների արդյունքներին։ Երեկոյան Իրաքի փողոցներում տեղակայվել են անվտանգության ուժեր, մի շարք վայրերում բախումներ են տեղի ունեցել: Տուժածների մասին չի հաղորդվում:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page