Արդարադատության նախարարը սահմանեց քծնանքի նոր ռեկորդ․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՀՀ Արդարադատության նախարարի այս խոսքեր կարդալիս․ «․․․երբ աշխատանքային գործունեության ժամանակ նայում եմ լուսանկարին եւ հիշում, որ պետք է լինել ազնիվ, անաչառ․․․», հիշեցի ԽՍՀՄ․ լենին-ստալինյան ժամանակաշրջանի քաղբյուրոյի անդամ Լազար Կագանովիչին։
Կագանովիչը եղել է լենինյան գվարդիայի բոլշևիկ և Լենինի ամենահավատարիմ և նվիրված դաշնակիցը։ Նա այն աստիճանի է քծնել Լենինին, որ իր արտաքինը լրիվ նմանացրել է հեղափոխության մեծ առաջնորդին՝ կրելով եվրոպական հագուստ, բեղեր և կարճ մորուք։ Լենինի մահից հետո, երբ իշխանությունն անցավ «ժողովուրդների հայր» Ստալինին, ընկեր Կագանովիչը ճիշտ ժամանակին կողմնորոշվեց և դարձավ Ստալինի ամենանվիրված գործընկերը, անսահմանորեն նրան քծնելով և այս անգամ արդեն փոխելով արտաքինը՝ կրելով գիմնաստյորկա, հաստ բեղեր․․․սափրելով մորուքը։
Այսպիսով Արդարադատության նախարարը, իշխանական և մերձիշխանական միջավայրում, սահմանեց քծնանքի նոր ռեկորդ, կտրուկ բարձրացնելով քծնանքի նշաձողը։ Պատկերացրեք, թե այժմ ինչպես են նրան նախանձում մնացած բոլոր նախարարներն, իշխանական պատգամավորները և մերձիշխանական գործիչները։
Ինչ արած, սպասենք քծնանքի նոր ռեկորդների»։























Comments