top of page

Իրազեկման ակցիայի 18 մասնակից բերվել է ոստիկանություն

  • Nov 22, 2021
  • 1 min read

Երևանի մի շարք փողոցներ այս պահին կաթվածահար են։ Մի շարք քաղաքացիներ իրազեկման ակցիա են իրականացնում։ Նրանք բարձրախոսով իրազեկում են, որ այսօր` ժամը 17․00-ին, բողոքի ակցիա է նախատեսված Հանրապետության հրապարակում: MediaHub.am-ի հարցին ի պատասխան ոստիկանությունից հայտնեցին, որ ակցիայի 18 մասնակից բերվել է ոստիկանություն ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար։ Նշենք, որ ակցիա իրականացնողների շարքում է նաև վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը, որը հայտարարեց` պահանջում են չստորագրել սահմանազատման և սահմանագծման ծրագիրը, ինչպես նաև հրապարակել, թե ինչ փաստաթղթեր են քննարկվում Ադրբեջանի հետ:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page