top of page

Ինձ չեն կարող սպառնալ․ Իրինա Յոլյանն արձագանքել է տարածվող լուրերին

  • Sep 14, 2021
  • 1 min read


ree

«Ինձ ոչ ոք չի կարող սպառնալ»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Գորիսի նախկին փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։ Նա այդ կերպ մեկնաբանեց համացանցում տարածվող լուրերը, թե Առուշ Առուշանյանի հարազատներին և մտերիմներին սպառնում են, որի պատճառով էլ Իրինա Յոլյանը հրաժարական է ներկայացրել։ «Մենք պատրաստվում ենք մասնակցել ընտրություններին, այդ պատճառով էլ հրաժարական եմ տվել, ինձ չեն սպառնացել»,- ասաց Յոլյանը։ Խոսելով սահմանին տիրող վիճակի մասին՝ Յոլյանը նշեց, որ ներկա պահին կրակոցներ չկան։ «Եթե այս ամենը կարելի է անվանել «նորմալ», ապա, այո, ամեն ինչ նորմալ է»․- ասաց Իրինա Յոլյանը։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page