top of page

3 ամիս հետո չասեք՝ ժողովրդից ստացել ենք խաղաղության մանդատ, գնում ենք նոր զիջումների․ Սաղաթելյան

Aug 10, 2021
1 min read


«Դուք դեռ ապրում եք 2018-2019 թթ․ Հայաստանում»,- այսօր խորհրդարանում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ դիմելով իշխող քաղաքական ուժին։


Նա նշեց, որ այս իշխանության ամենամեծ խնդիրն այն է, որ նա ընդդիմությունից այդպես էլ իշխանություն չդարձավ։


«Դուք տեսե՞լ եք այլ երկիր, որտեղ իշխանությունը միշտ ընդդիմությանն է մեղադրում, նախկիններին հիշում։ Է, բա եղա՞վ, ինչքա՞ն կարելի է մարդկանց ձեռք առնել։ Մենք խոսում ենք բանակաշինությունից, դուք գալիս ու անհընդհատ ասում եք՝ մարտի 1, հոկտեմբերի 27։ Այն ժամանակ էլ իշխանության մեջ կային այնպիսիք, որոնք այժմ այս իշխանության ներկայացուցիչներ են, բա, բացահայտեիք»,- ասաց նա։


Բացի այդ, Իշխան Սաղաթելյանը նկատեց՝ երբ իշխանություններն ասում են, որ չպետք է «կապիտուլյացիա» բառն օգտագործել, պետք է հիշել՝ նոյեմբերի 9-ը Արարատ Միրզոյանի վրա հարձակվելու օրը չէ, դա խայտառակ փաստաթուղթ ստորագրելու օրն է։


«Կամ ինձ կասե՞ք՝ ինչո՞ւ է ձեր տավուշցի պատգամավորն ասում, որ Տավուշում կան ադրբեջանական գյուղեր։ Տեսեք, չսխալվեք, չգաք ու երեք ամիս հետո ասեք՝ մենք ժողովրդից ստացել ենք խաղաղության մանդատ ու երկիրը տանում ենք նոր զիջումների։ Այդ ժամանակ ցասումը կտեսնեք»,- շեշտեց նա։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page