top of page

Շուշին և Հադրութը պետք է վերադարձվեն. Իշխան Սաղաթելյան

  • marineyeremyan99
  • Jan 18, 2022
  • 1 min read

ree

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը երբեք չի համակերպվելու Արցախի կորուստների հետ։ Ազգային ժողովում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը։


«Ես սա ասում եմ ՀՅԴ-ի անունից։ Շուշին և Հադրութը պետք է վերադարձվեն։ Շատ հստակ և ուղիղ եմ ասում։ Իսկ, թե ինչպե”ս պետք է վերադարձվեն` մենք տեսնում ենք դրա հնարավորությունը»,-ասաց ԱԺ փոխնախագահը։


Իշխան Սաղաթելյանն ընդգծեց՝ չեն կարող հրաժարվել պատմական հայրենիքից։


«Ելքը տեսնում ենք այն դեպքում, եթե լինի ազգային իշխանություն, որը կվերականգնի մեր բանակը, հնարավորություններն ու ռեսուրսները։ Այս ամեն ինչը, որը տեղի է ունեցել, դատավճիռ չէ: Դա ժողովրդի և ՀՀ-ի վերջը չէ»,- ընդգծեց Սաղաթելյանը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page