Նիկոլ Փաշինյանը նոր սիրախաղ է սկսել Էրդողանի հետ․ Իշխան Սաղաթելյան

Համայնքների խոշորացման գործընթացը քաղաքական է, որն արվում է համայնքերի ղեկավարներից ազատվելու և իշխանության քաղաքական շահն առաջ տանելու համար։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց՝ անտեսվեած է համայանքների շահերը, բաժանումն իշխանությունն իրականացրել է ըստ իրենց թեկնածուների։
«Տարածքներ կան՝ կիրառել են ԽՍՀՄ-ի շրջանների վերականգնումը, տարածքներ կան, որտեղ միացրել են երկու քաղաքներ։ Ապարանում մեկ գյուղ միացրել են, որպեսզի ազատվեն համայնքի ղեկավարից և նշանակեն նոր ընտրություն։ Գեղարքունիքի Գեղամասար համայնքը, որը 18 բնակավայրից խոշորացված համայնք է, մեկ քաղաքական նպատակով միկացրել են Վարդենիսին»,- ասաց պատգամավորը։
«Մոտ 300 համայնքի ղեկավարների նկատմամբ քրեական գործեր կան հարուցված։ Այս ամենի նպատակը մարզերում բացարձակ իշխանություն հաստատելն է»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։
Սաղաթելյանը, անդրադառնալով ԱԺ նիստերի դահլիճը լքելու և նիստին չմասնակցելու պատճառներին, նշեց՝ քանի որ իշխանությունը վարչատարածքային բաժանման օրենքում փոփոխություններ կատարելիս հիմնվել է ոչ թե համայնքների և դրանց բնակիչների, այլ սեփական քաղաքական շահի, խմբակցությունը դրան մասնակցելու պատճառ չի տեսնում։
«Մեր երկիրը ունի անվտանագային լուրջ խնդիրներ, ադրբեջանցիները ոստիկանական անցակետեր են դրել ՀՀ տարածքում։ Այս ֆոնին Փաշինյանը նոր սիրախաղ է սկսել Էրդողանի հետ»,- նշեց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։























Comments