Իշխան Սաղաթելյանն ընտրվեց ԱԺ փոխխոսնակ
Aug 6, 2021
1 min read

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այսօր՝ օգոստոսի 6-ին, երրորդ անգամ անցկացված ընտրությամբ դարձավ խորհրդարանի փոխխոսնակ։
Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 64 պատգամավոր , դեմ՝ 37 պատգամավոր: Ընտրվելու համար անհրաժեշտ էր նվազագույնը 54 ձայն: Քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ:
Երեկ ԱԺ-ն երկու անգամ կազմակերպել էր փոխխոսնակի ընտրություն, սակայն ընդդիմության թեկնածուն չէր ընտրվել․ խորհրդարանը չէր կարողանում ապահովել բավարար ձայներ:























Comments