top of page

Նոր խորհրդարանը Վճռաբեկի դատավոր կընտրի. ով է իշխանությունների թեկնածուն. «Ժողովուրդ»

Sep 2, 2021
1 min read


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղն այդպես էլ չի լրացվել: Բանն այն է, որ դեռևս այս տարվա մայիսի 25-ին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները: Այդ ժամանակահատվածը, սակայն, համընկավ արտահերթ ընտրությունների քարոզարշավի, ապա ընտրությունների հետ, և խորհրդարանը, այսպես ասած, ժամանակ չուներ այս հարցը քննարկելու: Ստացվում է՝ չորս ամիս է՝ դատավոր այդպես էլ չի ընտրվել:


«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս հարցն արդեն ընգրկված է ութերորդ գումարման խորհրդարանի նախագծերի թվում և առաջիկայում կքննարկվի նորընտիր Ազգային ժողովի կողմից: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ չնայած այս հարցը այդպես էլ չի քննարկվել, թեկնածուներն էլ չէին հասցրել հանդիպել պատգամավորներին, սակայն իշխանություններն արդեն որոշում ունեն, և այս պաշտոնում կընտրվի Հովսեփ Բեդևյանը:


Հավելենք, որ նա նախորդ տարվա դեկտեմբերին վարչապետի մոտ մասնակցել էր դատական ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որը քննադատվել էր համակարգի շատ ներկայացուցիչների կողմից, որոնք համարում էին, որ այդպիսով գործադիրն իր մասնակցությունն է ունենում դատական իշխանության գործերին»:


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page