top of page

Իշխանությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փնտրտուքի մեջ է․ «Ժողովուրդ»

Sep 15, 2021
1 min read


«Ժողովուրդ» թերթը գրում է.


«Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի փնտրտուքի մեջ է: Բանն այն է, որ սեպտեմբերի 15-ին Դուշանբեում ծրագրվում են ՀԱՊԿ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստերը, իսկ սեպտեմբերի 16-ին՝ Հավաքական անվտանգության խորհրդի վեհաժողովի անցկացումը, որի ընթացքում ՀԱՊԿ նախագահությունը պետք է փոխանցվի Հայաստանին:


ՀՀ իշխանությունը պետք է ունենա իր թեկնածուն այդ պաշտոնում: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ այս պահին թեկնածուն ՀՀ ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն է, որը անակնկալ ձևով հուլիսին հեռացվեց իր պաշտոնից: Հիմա իշխանությունը քննարկում է նրան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին դնել:

Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի 9-ին Հայաստան էր եկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակույթունը, որի ժամանակ հանդիպում էր եղել ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ:


Նախարարը հանդիպմանը Զասին տեղեկացրել էր ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության հայեցակարգային մոտեցումների մասին՝ շեշտելով, որ հայկական կողմի առաջնահերթություններից են լինելու կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացումն ու կատարելագործումը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները: Ու հիմա իշխանությունը փորձում է գտնել անձ, որը կկարողանա դերակատարություն ունենալ այս ամենում»։


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page