Մենք ունենք մեկ օրակարգ՝ քշենք այս չարիքի իշխանությանը․ Իշխան Սաղաթելյան

Այսօրվա գործող իշխանությունը որևէ պարագայում վերարտադրվելու շանս չունի։ Այդ մասին այսօր՝ հունիսի 2- ին, «Հայաստան» դաշինքի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը՝ ընդգծելով, որ անցնող շաբաթվա ընթացքում ընտրություններին մասնակցող դերակատար ուժերից շատերը հստակ հայտարարեցին, որ հետընտրական շրջանում որևէ պարագայում, որևէ ձևաչափով չեն պատրաստվում գործակցել այս իշխանությունների հետ։
Նա նշեց, որ նման հայտարարությամբ հանդես են եկել «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները, առաջին նախագահը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։
Անդրադառնալով հունիսի 18-ին սպասվող բանավեճին, Սաղաթելյանը նշեց․
«Հայաստան» դաշինքը շատ հստակ հայտնել է իր դիրքորոշումը՝ մենք դավաճանի հետ քննարկելու, բանավիճելու որևէ հարց չունենք։ Ունենք մեկ օրակարգ՝ քշենք այս չարիքի իշխանությանը»։
Նա շեշտեց, որ արդեն մի քանի կուսակցության և դաշինքների ցուցակները գլխավորողները շատ հստակ հայտարարել են, որ չեն պատրաստվում դավաճանի հետ բանավիճել։























Comments