top of page

Իշխանությունը վաղուց չի սպասարկում Հայաստանի շահերը․ Իշխան Սաղաթելյան

Apr 23, 2021
1 min read

Եթե Թուրքիան ուզում է Հայաստանի հետ ունենա հարաբերություններ, բացի սահմանը՝ ի ուրացում ցեղասպանության, մենք դեմ ենք լինելու դրան և ամեն ինչ անելու ենք դրա դեմ: Իսկ այսօրվա իշխանությունները պատրաստ են ամեն ինչ ուրանալ, նրանք ծնկի են եկել թուրքերի առջև։ Այս մասին քիչ առաջ ջահերով երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՓՇ համակարգող Իշխան Սաղաթելյանը։


«Գործող իշխանությունը վաղուց չի սպասարկում Հայաստանի շահերը։ Այն պարագայում, երբ ընդամենը վեց ամիս առաջ կոտորել են մեր ժողովրդին, նվաճել են մեր հայրենիքի մի զգալի և կարևոր մասը, ունենք անհետ կորածներ, վիրավորների վերքերը չեն չորացել, կարո՞ղ եք բացատրել, իշխանությունները Հայաստանում ինչու՞ են թուրքասիրության քարոզ անում»,- ասաց Սաղաթելյանը։



Նյութի աղբյուրը՝ Հրապարակ


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page