Search
«Պատիվ ունեմ»-ի և մեր նպատակները շատ մոտ են իրար. Սաղաթելյան
- Aug 5, 2021
- 1 min read

ԱԺ պատմության մեջ առաջին դեպքն է, որ մի քանի օր է դեռ ԱԺ նախագահությունը և հանձնաժողովները վերջնական ձևավորված չեն։Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահի թեկնածու Իշխան Սաղաթելյանը։
Հարցին՝ հանձնաժողովների նախագահների հետ կապված որոշակիություն կա՞, Իշխան Սաղաթելյանն ասաց, որ ունեն ներքին քննարկումներ:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք միշտ են պատրաստվում համագործակցված աշխատել «Պատիվ ունեմ» խմբակցության հետ, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Կարծում եմ՝ այո։ «Պատիվ ունեմ»-ին համարում եմ ԱԺ-ում մեր բնական դաշնակիցը, որովհետև մեր հայտարարած նպատակները շատ մոտ են իրար»։
Comments