top of page

Իշխան Սաղաթելյանն ընդունել է «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավարին

  • Oct 15, 2021
  • 1 min read

ree

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանին, «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանին եւ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանին: Այդ մասին հայտնում են Ազգային ժողովի մամուլի ծառայությունից։


Կողմերը քննարկել են Արցախի Հանրապետության կարգավիճակի, Արցախում ստեղծված կացության եւ խնդիրների կարգավորման վերաբերյալ հարցեր: Երկուստեք կարեւորվել է Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի ձեւավորման անհրաժեշտությունը եւ հայկական երկու պետությունների խորհրդարանների միջեւ սերտ եւ բարձր մակարդակի համագործակցության ապահովումը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page