Իշխանությունը պետք է 25 ձայն տա, որ Իշխան Սաղաթելյանը հաղթի. «Հրապարակ»
- Aug 5, 2021
- 1 min read

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխան Սաղաթելյանի` ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրությունը երեկ չկայացավ, ելույթները չավարտվեցին: Սակայն իշխանությունը հակված չէ նրան ընտրել, առավել ևս՝ երեկվա «ոչ կառուցողական» ելույթից հետո: Ավելին, փորձել են այլընտրանքային «թեկնածուներ» գտնել 2 ընդդիմադիր խմբակցություններում և համոզել, որ 10 օր հետո, երբ նորից թեկնածու առաջադրեն, այլ անձ ներկայացնեն: Անգամ հավանական թեկնածուների վրա են «աշխատել», որ գայթակղեն։ Եթե ընդդիմությունից մի քանի հոգի Սաղաթելյանին ձայն չտա, նա չի ընտրվի։ Սակայն դաշինքներում իմացել են և կարծես թե կանխել են դավադրությունը: Հիմա իշխանությունը պետք է 25 ձայն տա, որ Իշխանն ընտրվի»։


























Comments