Իշխանություններն ամեն գնով փորձում են կոտրել Իշխան Սաղաթելյանին. «Հրապարակ»
- Aug 6, 2021
- 1 min read

«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Իշխանություններն ամեն գնով փորձում են կոտրել Իշխան Սաղաթելյանին և կռիվ գցել ընդդիմության երկու թեւերի միջեւ։ Երեկ երկու անգամ անընդմեջ տապալվեց Սաղաթելյանի քվեարկությունը՝ ամեն անգամ մի քանի քվեաթերթիկ անվավեր էր քվեարկվում։ ՔՊ-ականները մեղքը բարդում էին ընդդիմության վրա, թե դավաճաններին ձեր մեջ փնտրեք։ Ապա սկսեցին գործարքներ առաջարկել՝ «դուք մի մասնակցեք քվեարկությանը, մենք անհրաժեշտ ձայներով կընտրենք ձեր թեկնածուին»։
Իշխանության նպատակը մեկն է՝ հասնել նրան, որ ընդդիմությունն Իշխան Սաղաթելյանի փոխարեն այլ թեկնածու առաջադրի։ Իրենց այդ մտադրության մասին բերանից թռցրեց ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը՝ ասելով, թե ինքն այլ թեկնածու, օրինակ, Արամ Վարդեւանյանին կառաջադրեր այս պաշտոնում։ Բայց ընդդիմությունը հաստատակամ է․ մեզ ասացին, որ եթե տարիներով էլ ձգվի այս պրոցեսը, թեկնածուին չեն փոխի»։


























Comments