«Խոսելով ապագայից ոչնչացնում են այն»․ Իշխան Սաղաթելյան

«Հայաստան» դաշինքի այսօրվա հանրահավքին ելույթ ունեցավ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Իրեն երկրի ղեկավար հորջորջողը իրեն վերապահում է մեղադրել Արամ Մանուկյանին, Գարեգին Նժդեհին մեր հողերը տալու մեջ։ Հայաստանում իշխանության եկած մարդու վատագույն տեսակը, որին 103 տարի առաջ պետական մեր այրերը կգնդակահաերին կամ կբանտարկեին դասալքության և դավաճանության համար»,- անդրադառնալով օրվա իշխանությանը՝ նշեց Իշխան Սաղաթելյանը։
Ըստ ՀՅԴ ԳՄ անդամի, Նիկոլ Փաշինյանը սպանում է մեր ապրելու հույսը, խոսելով խաղաղությունից, կապիտուլիացիա է պարտադրում մեզ։
«Խոսելով ապագայից ոչնչացնում են այս ժողովրդի ապագան, փորձում են սպանել մեզ և մեր երազանքները»,-նշել է Իշխան Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանը խոստացավ հունիսի 21-ին գալ Արամ Մանուկյանի արձանի մոտ և հայտնել, որ վերացրել են ապազգային, չարիք հանդիսացող այս ուժին։























Comments