top of page

Իշխանության գործողությունները պետական դավաճանության տարրեր են պարունակում. Մինասյանը՝ ՔՊ-ականին

Sep 6, 2021
1 min read


ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին նույն հանձնաժողովի փոխնախագահ ընտրելու հարցը։ Նրա թեկնածությունը ներկայացրեց նույն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, դիմելով Արծվիկ Մինասյանին, նշեց, որ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներից շատերը միշտ քննադատել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ նա «փորձել է Արցախը վերադարձնել բանակցային սեղանի շուրջ», մինչդեռ Արթուր Ղազինյանն իր հարցազրույցներից մեկում այդ քայլը դրական է գնահատել։


«Այսպիսի առանցքային հարցը դուք անվանում եք արկածախնդրություն, իսկ պարոն Ղազինյանը՝ շատ ուժեղ քայլ։ Ինչպե՞ս եք այդ ջրբաժանը հաղթահարել»,- հարցրեց նա։


Ի պատասխան՝ Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրենց միավորել է այն աղետը, որը պատուհասել է Հայաստանին։


«Այն, որ զենքը փոխարինվեց զարդով, բանակցությունները զրոյական կետից սկսվեցին, տեսանք հետևանքը։ Այո՛, առաջ շատերին թվում էր, որ Փաշինյանի գործողությունները դրական են, բայց փաստն այն է, որ այդ գործողություններն աղետ բերեցին։ Մենք այդ աղետը հաղթահարելու համար ենք միավորվել»,- նշեց նա։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page