Ինչու՞ չփոխվեցին կորպուսների անպատասխանատու հրամանատարները. «Ժողովուրդ»
- Jun 1, 2021
- 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Իշխանությունը չի ուզում տեսնել իր սխալները պատերազմից հետո ստեղծված իրավիճակում։ Եթե հայկական բանակը եղանակի տաքանալուն զուգընթաց հասցրած լիներ տեղակայվել և դիրքավորվել Ադրբեջանի հետ նոր ձևավորված սահմանին, ապա նման անպաշտպան իրավիճակ չէր ստեղծվի։
Սահմանի նման անկազմակերպ վիճակում մեղավորություն ունեն թե՛ ՊՆ և ԳՇ ղեկավարությունը, թե՛ համապատասխան բանակային կորպուսների հրամանատարները, որոնք տեղերում պետք է կազմակերպեին ինժեներական աշխատանքներն ու բանակային ստորաբաժանումների տեղակայումը։
Ստեղծված իրավիճակում իր մեծ մեղավորությունն ունի նախագահ Արմեն Սարգսյանը, որը սեփական անվճռականության պատճառով դանդաղեցրեց Գլխավոր շտաբի պետի և նրա տեղակալի փոփոխման գործընթացը։ Դրանով Արմեն Սարգսյանը խաթարեց կառավարության աշխատանքը` զրկելով շտաբի այլ բարձրաստիճան պաշտոնյաներին առկա մեխանիզմներով փոփոխելու հնարավորությունից։


























Comments