top of page

Փոխխոսնա՞կ. կրկին փորձիր. իշխանությունից 22 ձայն է պահանջվել. «Ժողովուրդ»

  • Aug 6, 2021
  • 1 min read


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ խորհրդարանում իսկական խառնաշփոթ էր. իշխանությունն ու ընդդիմությունը ԱԺ 3-րդ փոխնախագահին էին ընտրում, սակայն այդպես էլ չէր ստացվում: «Հայաստան» խմբակցությունից առաջադրված ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանին ընդդիմությունը երկու անգամ առաջադրեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում, սակայն երկու անգամ էլ Սաղաթելյանը չընտրվեց:


«Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ «Հայաստան» խմբակցությունը իշխանությունից 22 ձայն է պահանջել, որպեսզի երկու ընդդիմադիր ֆրակցիաների պատգամավորների թվի հետ միասին Սաղաթելյանը կարողանա 54 ձայն ստանալ: Իշխանության պատգամավորները երեկ ամբիոնից կոկորդ պատռելով հավաստիացնում էին, որ իրենք իրենց խոստացածը կատարել են, ավելին՝ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անձամբ է զանգահարել գործընկերներին եւ ուղղորդել քվեարկության՝ հորդորելով՝ 1-22 համարների պատգամավորները մեկ մարդու նման Սաղաթելյանին ընտրեն։


Թե իրականում ինչ է կատարվում, ինչու չի հաջողվում ընդդիմադիր փոխխոսնակին ընտրել, դժվար է ասել: Ամեն դեպքում, այսօր երրորդ անգամ նրան պետք է խորհրդարանում ընտրեն»:

Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page