top of page

Ստեփանակերտում հնարավորություն չկա ցուցադրելու «Իշխանություն» ֆիլմը. Թերթ

May 4, 2021
1 min read


Հետպատերազմական ժամանակաշրջանում Ստեփանակերտում գտնվող «Vallex» կինոթատրոնում տեխնիկական խնդիրներ կան, որի պատճառով «Իշխանություն» ֆիլմը, ինչպես նաև մյուս այլ ֆիլմեր չեն կարող ցուցադրվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Vallex» կինոթատրոնի մենեջեր Արթուր Կարապետյանը:


«Հետպատերազմական ժամանակաշրջանում շատ են լինում էլեկտրաէներգիայի անջատումներ: Տեխնիկական խնդիրներ կան պրոյեկտորի և այլ տեխնիկաների հետ: Պետք է նշեմ՝ կինոթատրոնը երկար ժամանակ կանգնած է եղել, և փորձարկումներ են արել ու տեսել՝ ներկա պահին չի աշխատում: Ներկա պահի դրությամբ ևս մասնագետներն աշխատում են այդ ուղղությամբ և եթե հնարավոր լինի սարքել այսօր կամ վաղը այդ խնդիրը կլուծենք և մայիսի 7-ին կարող ենք ցուցադրել, եթե խնդիրները չշտկվեն, պետք է նոր տեխնիկա պատվիրենք, իսկ դա ավելի տևական գործընթաց է»,- տեղեկացրեց Արթուր Կարապետյանը:


Հիշեցնենք՝ ապրիլի 16-ին կայացել է «Իշխանություն» ֆիլմի պրեմիերան, որն այժմ ցուցադրվում է Երևանի բոլոր կինոթատրոններում, ֆիլմի ցուցադրությունը նախատեսված էր նաև Արցախում:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page