top of page

Իշխանությունը կփչացնի՞ հարաբերությունները մամուլի հետ․ «Հրապարակ»

Apr 27, 2021
1 min read

Խորհրդարանը՝ կառավարության առաջարկով, մարտի վերջերին առաջին ընթերցմամբ ընդունել է «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ` լրատվական կայքերում տեղադրված վիճակախաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների գովազդների ցուցադրման գրաֆիկը սահմանափակելու պահանջով, ըստ որի՝ դրանք կարող են հրապարակվել միայն երեկոյան ժամը 10-ից մինչեւ առավոտյան 7-ն ընկած ժամանակահատվածում:

Նաեւ հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով արգելվում է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով եւ հեռուստատեսությամբ։ Փոփոխությունները լրատվամիջոցների ներկայացուցիչների վրդովմունքն են առաջացրել, նրանք սա համարում են ԶԼՄ-ների դեմ ուղղված քայլ, քանի որ այն բարդացնելու է առանց այն էլ ֆինանսապես վատ վիճակում գտնվող լրատվամիջոցների գործունեությունը։ Մեկ տասնյակից ավելի լրատվամիջոցների ղեկավարներ դիմել են ԱԺ կրթության, գիտության եւ մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահին՝ մանրամասն ներկայացրել, թե ինչպես է ընդունվող օրենքը բացասաբար ազդելու ԶԼՄ-ների վրա, ուստի առաջարկում են երկու ամսով հետաձգել առաջին ընթերցմամբ ընդունված օրենքը եւ ոլորտի ներկայացուցիչների հետ մանրամասն քննարկել փոփոխությունների հարցը, իսկ շրջանառության մեջ դրված նախագիծն ընդհանրապես չբերել խորհրդարան։



Այսօր սույն հանձնաժողովում քննարկվելու է ներկայացված առաջարկը, եւ չի բացառվում, որ նախընտրական գործընթացներից առաջ իշխանությունը որոշի չփչացնել հարաբերությունները չորրորդ իշխանության ներկայացուցիչների հետ ու երկու ամսով հետաձգի օրենքի ընդունումը։ Մանավանդ՝ լրատվամիջոցների պահանջն օբյեկտիվ է, իսկ նշված օրենքը թյուրիմացություն է եւ երբեք չի կարողանա ազդել շահումով խաղերի տարածման կամ մարդկանց՝ խաղամոլության նկատմամբ հակումների վրա, ինչպիսի նպատակ է, իբր, դրել օրենքի առաջարկը ներկայացնող կառավարությունը։ Օրենքի նախագիծը կառավարության անունից ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարությունը, չնայած ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կառավարությունում աշխատում է անհիշելի ժամանակներից, եւ նրա անմիջական մասնակցությամբ է ծաղկել խաղային բիզնեսը Հայաստանում։


Նյութի աղբյուրը՝ Հրապարակ

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page