top of page

Իսլանդիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի Նիկոլա Դաբանովիչը

Oct 7, 2021
1 min read

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի Չեռնոգորիան ներկայացնող մրցավարական անձնակազմը: Այդ մասին հայտնում է ՀՖՖ-ն:


Հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկի «Լաուգարդալսվոլուր» մարզադաշտում կկայանա ՖԻՖԱ ԱԱ-2022 որակավորման J խմբի յոթերորդ մրցափուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպումը։


Հանդիպումը սպասարկող գլխավոր մրցավարն է Նիկոլա Դաբանովիչը։ Նրան կօգնեն Միլուտին Դյուկիչը և Վլադան Տոդորովիչը։ Չորրորդ պաշտոնյան Միլոշ Բոսկովիչն է։

VAR-ի մրցավարն է Քլեյ Ռուպերտին (Նիդերլանդներ), նրան կօգնի Ջոն Ուարդը (Իռլանդիա)։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page